«Անընդհատ կարելի է հիանալ գեղեցիկ բնությամբ». Աննա Դովլաթյանի լուսանկարը հանգստից

19:44   2 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Աննան արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Տարբեր կղզիներում անընդհատ կարելի է հիանալ գեղեցիկ եւ խիտ բնությունով ՝ ծաղիկներով եւ կենդանիներով»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ Աննան ընտանեկան լուսանկար էր հրապարակել ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Աննան սպիտակ զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Ընտանեկան ջերմ կադրին կից Աննան գրել էր․ «Կյանքիս լավագույն ընկերը»։



© NEWS.am STYLE