Ծաղկային պրինտ. ինչ զգեստ է ընտրում Մարտան ֆոտոշարքի համար

20:45   2 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Մարտան նոր լուսանկարներ է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

Երիտասարդ մայրիկը, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նկարահանմանը մասնակցել է ծաղկային պրինտով զգեստով։ Երգչուհին արձակել է մազերն ու նախընտրել է վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել են ոճային աքսեսուարները։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար երիտասարդ մայրիկը մոխրագույն վերարկու էր ընտրել։ Երգչուհու մազերը հավաքված էին, նա նախապատվությունը տվել էր արտահայտիչ շպարին։ Մարտան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները գնահատել էին կերպարը եւ բազմաթիվ հաճոյախոսություններ ուղղել նրան․ «Խարիզման մարդկային կերպարում»։



© NEWS.am STYLE