«Լոռվա բնությունը չքնաղ է». Մանե Գրիգորյանի լուսանկարները

21:46   2 սեպտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Լոռիում։ Մանեն սեւ զգեստ է կրում, բարձրակրունկներ։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ «Լոռվա բնությունը չքնաղ է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է հաղորդավարուհին։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին ծովափին։ Նա սեւ գույնի, ուսերը բաց զգեստ էր կրում։ Հաղորդավարուհու  մազերն արձակված էին, նա առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE