Բրեդ Փիթը խնամակալության գործի շրջանակներում հերթական միջնորդությունն է ներկայացրել Անջելինա Ջոլիի դեմ

13:43   2 սեպտեմբերի, 2021

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Անջելինա Ջոլիի ու իր երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության համար Բրեդ Փիթի պայքարի մասին։ Նախօրեին դերասանը միջնորդություն է ներկայացրել Լոս Անջելեսի Բարձրագույն դատարան՝ խնդրելով հեռացնել դատավորին, որը փոխարինելու է եկել  Ջոն Ուեդերիքին, որը ծնողներին երեխաներին համատեղ դաստիարակելու իրավունք էր տվել։ Այդ որոշումից հետո Ուեդերիքին հեռացրել է Ջոլին։

«Վերաքննիչ դատարանը միաձայն հրաժարվել է հանդուրժել դատավորի էթիկական խախտումները, որը քննում էր խնամակալության վերաբերյալ հարցերն ու արդարացիորեն չեղարկել է այդ դատավորի որոշումը։ Պարոն Փիթի միջնորդությունը Կալիֆոռնիայի Բերձրագույն դատարանին ցույց է տալիս, թե ինչպես են նրանք կառչում այդ դատավորից, որը ցույց է տվել կանխակալությունն ու հրաժարվել է օրենքով պահանջվող ապացույցներից։ Անհանգստություն է առաջացնում փաստը, որ ամբողջությամբ տեղյակ լինելով էթիկային չհամապատասխանող վարքագծի մասին եւ նախկինում չբացահայտելով իրենց ֆինանսական հարաբերությունները՝ Փիթի փաստաբանը հասնելու է պաշտոնում այդ մասնավոր դատավորի վերականգնմանը։ Տիկին Ջոլին հույս ունի, որ պարոն Փիթը դրա փոխարեն կմիանա իրեն՝ ուշադրությունը կենտրոնացնելով երեխաների պահանջների, նրանց ձայների եւ ապաքինման վրա»,- դերասանուհու փաստաբանի խոսքերը մեջբերել է Just Jured-ը։

Փիթի փաստաբաններն իրենց հերթին մտադիր են պաշտպանել դերասանի շահերը եւ երեխաների դաստիարակության նրա իրավունքը․ «Չորս տարի շարունակվող դատական քննությունից հետո, որի յուրաքանչյուր օրը վնաս է պատճառել երեխաներին ու նրանց հորը, խնամակալության մասին կարեւոր եւ կշռադատված որոշումն ամբողջովին կչեղարկվի վարչական սխալի արդյունքում, որը բոլորվին կապված չէ խնամակալության վերաբերյալ վեճի էության հետ»,- հայտարարել են նրանք։ Կարծիք կա, որ Ջոլին վաղուց գիտեր դատավորի եւ նախկին ամուսնու ներկայացուցիչների կապերի մասին եւ միայն հարմար պահի էր սպասում՝ դատավորին հեռացնելու համար՝ դրանով իսկ վմաս հասցնելով Բրեդի դիրքերին։

Լուսանկարը՝ AMY SUSSMAN/WIREIMAGE; STEVE GRANITZ/WIREIMAGE

 



© NEWS.am STYLE