Ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ երկրորդ երեխայի ծնունդից հետո դավաճանել է Քիմ Քարդաշյանին

16:11   2 սեպտեմբերի, 2021

Ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, երբ վերջինս լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային։ Այդ մասին Page Six-ին հայտնել է մի քանի աղբյուր։ Նրա Hurricane («Փոթորի») երգում, որը ներառնված է «Donda» սկավառակում, բառեր կան այն մասին, որ նա «նոր կին» է ունեցել եւ շարունակել է զվարճանալ՝ արդեն երկու երեխաների հայր լինելով։

«Երգը յուրովի խոստովանությունն է այն ամենի, ինչ նա սխալ է արել եւ պատրաստակամությունը պատասխանատվություն վերցնել իրենց ամուսնության փլուզման համար»,- հայտնել են լրատվամիջոցին։

Ինսայդերն ընդգծել է, որ խոսքը ռուս մոդել Իրինա Շեյքի մասին չէ, որի հետ ռեփերին սիրավեպ էին վերագրում։

Միեւնույն ժամանակ, 44-ամյա Ուեսթը դեմ չէր լինի հաշտվել կնոջ հետ, որն ամուսնալուծության համար դիմել է այս տարվա փետրվարին։ Քիմն առայժմ չի ձգտում վերականգնել հարաբերությունները։

Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014թ․-ին։ 2013թ․-ի հունիսին Քարդայանը լույս աշխարհ է բերել դստերը՝ Նորթին, 2015թ․-ի դեկտեմբերին՝ որդուն՝ Սեյնթին։ Զույգը նաեւ երկու երեխա ունի, որոնց կրել է փոխնակ մայրը՝ երեքամյա Չիկագոն եւ երկուամյա Փսալմը։

 



© NEWS.am STYLE