Պետական կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը կմեկնարկի Վիվալդիի ստեղծագործությունների երեկոյով

16:49   2 սեպտեմբերի, 2021

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19։30-ին, կկայանա Վիվալդիի ստեղծագործությունների ինքնատիպ երեկո, որով կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-22 թթ․ համերգաշրջանը:

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը
(գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան: Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Մարիամ Ալոյանը, սոպրանո Հենրիետտա Հարությունովան:

Համերգային ծրագրում Վիվալդիի «Gloria», «Nisi Dominus», «Gelido In Ogni Vena», «Սիմֆոնիա Սոլ մաժոր» ստեղծագործություններն են:

 

 



© NEWS.am STYLE