Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե ինչպես «Կարիբյան ծովի ծովահեններում» կսպանեն Ջեք Ճնճղուկին

19:11   2 սեպտեմբերի, 2021

Կապիտան Ջեք Ճնճղուկը չի վերադառնա մեծ էկրաններ, հայտնում է Express-ը․ Disney+-ը չի ցանկանում փոխել դերասանին հանուն այդքան խարիզմատիկ հերոսի։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ 2018թ․-ին դերասանի նախկին կինը՝ Էմբեր Հերդը, Դեփին մեղադրել է ընտանեկան բռնության համար։

Ֆիլմաշարի հաջորդ ժապավենում հերոսներից մեկը կհայտնի կապիտան Ջեք Ճնճղուկի մահվան մասին։ Սակայն որոշ հերոսներ վախճանը բեմադրված կհամարեն, որին ծովահենը դիմել է իր գլխագնի մասին հայտարարությունից հետո։ Դրանով իսկ ֆիլմաշարի հեղինակները կպահպանեն Դեփի (կամ մեկ այլ դերասանի կատարմամբ հերոսի) նախագիծ վերադարձնելու հնարավորությունը։

Ծովահենների մասին ֆիլմի հինգերորդ մասից՝ «Մեռյալները հեքիաթներ չեն պատմում»-ի թողարկումից հետո պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը Disney-ին համառորեն խորհուրդ է տվել Ջոնի Դեփին գոնե ոչ էական դեր տալ: Մեդիամագնատը մերժել է, փոխարենը սկսել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի հերթական մասին վրա աշխատանքը։

Աղբյուրը՝ Popcornnews



© NEWS.am STYLE