Աստղերը, որոնք չեն ավարտել դպրոցը

14:17   5 սեպտեմբերի, 2021

Ջոնի Դեփ

Դերասանին դպրոցից հեռացրել են վատ առաջադիմության եւ վարքի համար, երբ նա հազիվ 15 տարեկան էր: Նա չի փորձել շարունակել իր ուսումը մեկ այլ հաստատությունում եւ որոշել է, որ նրան ոչինչ չի խանգարի հասնել հայտնիության։ Իր ամբողջ ժամանակը Դեփը նվիրում էր ստեղծագործելուն եւ գնում էր անվերջ քասթինգների, բայց իսկական հայտնիությունը եկել միայն 20 տարեկանում, երբ նրա կարիերայով սկսել է զբաղվել Նիկոլաս Քեյջի գործակալը, որի հետ Ջոնին ծանոթացրել է նրա այն ժամանակվա ընկերուհի Լորի Էն Էլիսոնը:

Նիկոլ Քիդման

Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը ստիպված է եղել թողնել դպրոցը, որպեսզի օգնի իր հիվանդ մորը։ Ապագա աստղն աշխատել է որպես մերսող եւ դայակ, սակայն նրա ոչ մի օր չի անցել առանց փորձերի եւ քասթինգների։ Հետաքրքիր է, որ Նիկոլի կինոդեբյուտը բավականին վաղ է տեղի ունեցել, երբ նա հազիվ 15 տարեկան էր: Դերասանուհին դեր է ստացել «Սուրբ Ծնունդը անտառում» ֆիլմում, որը նրան հայտնի է դարձրել։

Ումա Թուրման

Հոլիվուդյան կարիերայի երազանքի համար դերասանուհին դպրոցը թողել է դեռահաս տարիքում, սակայն շուտով զղջացել է դրա համար։ Աղքատությունը նրան ստիպում էր սպասք լվանալ եւ նույնիսկ հավաքարար աշխատել, քանի որ աստղային դերերը չէին թափվում երկնքից, ինչպես սպասվում էր: Սկզբում դերասանուհին նկարահանվել է բացառապես երկրորդ կարգի դրվագներում, բայց հետո նրան նկատել է Քվենտին Տարանտինոն։ Ռեժիսորը Թուրմանին դեր է առաջարկել, որը նրա կարիերան բարձրացրել է նոր մակարդակի։

Ջոն Տրավոլտա

Ամերիկացի դերասանը դպրոցը թողել է 16 տարեկանում։ Խնդիրն վատ առաջադիմությունը կամ ընտանեկան խնդիրները չէին։ Տրավոլտան կարծում էր, որ դասերը խանգարում են իր աշխատանքին մոդելավորման բիզնեսում եւ թույլ չեն տալիս զբաղվել դերասանական վարպետությամբ: Հետաքրքիր է, որ հաջողությունը դերասանին այցելել է ոչ թե հաջորդ օրը, այլ 7 տարի անց։ 1977 թվականին էկրան է բարձրացել «Շաբաթ երեկոյի տենդը» ֆիլմը, որը Ջոնին ամբողջ աշխարհով հայտնի է դարձրել:

Դեմի Մուր

Գաղտնիք չէ, որ դերասանուհին մեծացել է անապահով ընտանիքում։ Ծնողների համար ալկոհոլն ավելի կարեւոր էր, քան սեփական երեխաները։ Դեմին վատ էր սովորում դպրոցում եւ չէր ձգտում տուն գնալ, որտեղ նրան ոչ մի լավ բան չէր սպասում։ Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեր աստղի ճակատագիրը, եթե չլիներ երջանիկ դեպքը։ Ավագ դասարաններում Դեմին նկատել է մոդելային գործակալության ներկայացուցիչը եւ նրան առաջարկել պայմանագիր, որի համար նա լքել է դպրոցը՝ որոշելով չշարունակել կրթությունը:

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE