Բրիթնի Սփիրսին մեղադրանք չեն առաջադրել տան աշխատակցուհուն ծեծի ենթարկելու վերաբերյալ

20:15   2 սեպտեմբերի, 2021

Վենտուրա շրջանի դատախազությունը հայտարարել է, որ Բրիթնի Սփիրսը չի հարձակվել տան աշխատակցուհու վրա, եւ երգչուհու վերաբերյալ բոլոր մեղադրանքները հանվել են, հայտնում է Hollywood Reporter-ը։

Փոփ երգչուհու վերաբերյալ հետաքննությունը սկսվել է օգոստոսին։ Վարչական իրավախախտումների տեղի բաժնի ղեկավար Բլեյք Հելերը, որը քննում էր բողոքը, բավարար հիմքեր չի գտել մեղադրանք առաջադրելու համար։ Դրանից հետո նա մերժել է հայցվորի հայտարարությունը։

Ավելի վաղ տան աշխատակցուհին Սփիրսին մեղադրել էր ծեծի համար։ Կոնֆլիկտը սկսվել էր, երբ օգոստոսի սկզբին արտիստի շներին տարել էին անասնաբույժի մոտ եւ չէին վերադարձել։ Երգչուհին դրա համար մեղավոր էր համարել տան աշխատակցուհուն, որն, իբրեւ, կենդանիների լուսանկարներն ուղարկել էր նրա հորը՝ Ջեյմի Սփիրսրն, իսկ վերջինս, իր հերթին, կագրագրել էր երգչուհու տնից տանել կենդանիներին։ Կինն այլեւս չի աշխատում երգչուհու մոտ։

Լուսանկարը՝ WireImage



© NEWS.am STYLE