Քենդալ Ջեները դարձել է FWRD ինտերնետ-խանութի ստեղծագործական տնօրեն

23:14   2 սեպտեմբերի, 2021

Քենդալ Ջեները դարձել է FWRD լյուքս ինտերնետ խանութի ստեղծագործական տնօրեն․ նա պատասխանատու կլինի կայքի արտաքին տեսքի համար, ինչպես նաեւ կհավաքի դիզայներական իրերի անձնական ընտրանի:

«Այս պաշտոնը նշանակում է լրացուցիչ քայլ իմ նորաձեւության ճանապարհին, որտեղ ես կարող եմ նորովի աշխատել բրենդների եւ ստեղծագործական թիմերի հետ, որոնք ես հիանում էի: Ես դա դիտարկում եմ որպես հիանալի հնարավորություն կիրառելու այն, ինչ սովորել եմ, գործնականում եւ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ բան իմանալ», - պատմել է Ջենները։

Մոդելն աշխատանքի կանցնի Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում, որը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին: Հատուկ ուշադրություն է դարձվելու սկսնակ եւ անկախ դիզայներների աջակցությանը։ «Ես հույս ունեմ, որ սա լավ հնարավորություն է այս հարթակին նորաթուխ ստեղծագործողներ նվիրել», - կարծում է Ջեները: «Ես աշխատում եմ մի շատ մարդկանց հետ, որոնք ոչ միայն ոգեշնչել են իմ ընտրությունը, այլեւ իմ ամենօրյա ոճը։ Թվային հարթակը նաեւ կարեւոր գործիք է բազմաթիվ ժամանակակից ստեղծագործողների համար, եւ դա, անշուշտ, նոր սերնդի համար պատուհան է»:

Աղբյուրը՝ Blueprint

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE