«Ողջույն 21»․ Անելյա Գուբրյանի հմայիչ կերպարը

22:39   2 սեպտեմբերի, 2021

Այսօր մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նա նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է ատլասե, պուտավոր պրինտով ամառային զգեստ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նուրբ, բայց ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից Անելյան գրել է․ «Ողջույն 21», իսկ հետեւորդները բազում մաղթանքներ են հղել նրան։

«Գեղեցկության մարմնացում»․ Անելյա Գուբրյանի քնքուշ կերպարը

23:49, 28 ՕԳՈՍՏՈՍԻ

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով նուրբ ու քնքուշ կերպարը։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում էր կանաչ գույնի զգեստ, ինչը համադրել էր նուրբ զարդերի հետ․ ականջօղեր, վզնոց։ Անելյան արձակել էր մազերը, նախապատվությունը տվել՝ նվազագույն շպարին։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները գնահատել էին այն եւ բազմաթիվ դրական խոսքեր ուղղել երիտասարդ մոդելին․ «Գեղեցկության մարմնացում», «սիրունություն»։



© NEWS.am STYLE