«Մեր կյանքի սերը». Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել որդու հետ

10:11   3 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է նախքան երեխային լույս աշխարհ բերելն ու արդեն որդու հետ։ «Մեր կյանքի սերը»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանը ծնողներ են դարձել օգոստոսի 18-ին։ Զույգը որդի է ունեցել, սակայն դեռ չի հայտնի՝ ինչ անուն է ընտրել փոքրիկի համար։



© NEWS.am STYLE