«Շատ սիրուն». Լիլուն՝ հմայիչ կերպարում

14:47   3 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին արձակել է գանգուր մազերը։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել Լիլուին. «Շատ սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին պատկերված էր ամուսնու՝ Արկադիի հետ։ Երգչուհին սեւ զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն այն համադրել էր բարձրակրունկների հետ։ Լիլուն արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացնում էր փոքրիկ պայուսակը։ Երգչուհին հրապարակմանը կից անգլերենով գրել էր․ «Հարսանիք»։



© NEWS.am STYLE