Ջենիֆեր Էնիսթոնն իր բյութի ապրանքանիշը կթողարկի

12:11   3 սեպտեմբերի, 2021

«Ընկերները» սերիալի աստղ Ջենիֆեր Էնիսթոնն ակնարկել է, որ թողարկելու է կոսմետիկայի իր ապրանքանիշը։ Այդ մասին նա Ինստագրամում հայտնել է հետեւորդներին։

LolaVie ապրանքանիշի ներքո դեմքի եւ մարմնի համար լոսյոններ կթողարկվեն, օճառ դեմքի ու մարմնի համար, մաշկի խնամքի համար նախատեսված պրեպարատներ, գելեր լոգանքի համար, դեզոդորանտներ եւ մազերի խնամքի միջոցներ։ Թողարկումը նախատեսված է սեպտեմբերի 8-ին։

View this post on Instagram

A post shared by Jennifer Aniston (@jenniferaniston)

Blueprint-ի հաղորդմամբ՝ LolaVie-ն Էնիսթոնի առաջին ապրանքանիշն է, սակայն նա ամբողջ կյանքի ընթացքում մասնակցել է նախագծերի, որոնք կապված են գեղեցկության ոլորտի հետ։ Էնիսթոնը նախկինում բաժնեմաս ուներ Unilever-ին պատկանող Living Proof մազերի խնամքի միջոցների ապրանքանիշում եւ նրա ներկայացուցիչն էր։



© NEWS.am STYLE