Օրվա թիվը. որքան գումար է ծախսել Նաստյա Իվլեեւան այրու կերպարի համար, որով մասնակցել է Մորգենշտերնի հարսանիքին

13:39   3 սեպտեմբերի, 2021

Ռուս բլոգեր Նաստյա Իվլեեւայի երկրպագուները, որոնք հիացել են Մորգենշտերնի հարսանիքին աստղի զգեստով, պարզել են, թե «Орла и решки»-ի նախկին հաղորդավարուհին որքան գումար է ծախսել այրու կերպարի համար։ Պարզվել է՝ գումարը բավական մեծ է։

Էպատաժային Ալիշեր Մորգենշտերնը հավատարիմ է մնացել իրեն՝ իր ու Դիլարա Զինատուլինայի հարսանիքը ոչ պակաս համարձակ ու սկանդալային կազմակերպեկով։ Հյուրերը եւս հետ չեն մնացել․ Նաստյա Իվելեւան, օրինակ, հարսանիքին մասնակցել է այրու կերպարում։

նա արարողության համար սեւ զգեստ էր ընտրել, նույն գույնի քող, ինչպես նաեւ վարդի տեսքով քարերով զարդարված վզնոց։

Արարողությունից մի քանի օր անց ռեփեր Էլջեյի նախկին կնոջ երկրպագուները պարզել են, որ ըստ ամենահամեստ հաշվարկների՝ նա նվազագույնը 700 հազար ռուբլի է ծախսել։ Chanel ապրանքանիշի զգեստի արժեքը կազմում է 587 600 ռուբլի, Prada-ի զարդինը՝ 79 630։ Իսկ կոշիկի արժեքն, ամենայն հավանականությամբ, 100 հազար ռուբլի է։



© NEWS.am STYLE