Բարի Ալիբասովն ու Լիդիա Ֆեդոսեեւնա-Շուշկինան պաշտոնապես ամուսնալուծվել են

15:11   3 սեպտեմբերի, 2021

2018թ․-ին հանրությանը ցնցել է Բարի Ալիբասովի եւ Լիդիա Ֆեդոսեեւնա-Շուշկինայի անսպասելի հարսանիքը։ Երկրպագուները շոկի մեջ էին, քանի որ շատերն անգամ կասկածներ չունեին աստղերի սիրավեպի մասին։ Այժմ արդեն իրար հաջորդած մի քանի սկանդալից հետո արտիստնեը պաշտոնապես լուծել են ամուսնությունը։ Այդ մասին հայտնում է StarHit-ը՝ վկայակոչելով շոումենի որդու փաստաբանի խոսքերը։

«Ամուսնալուծությունը տեղի է ունեցել։ Դա պնդել է Բարի Կարիմովիչը։ Առայժմ ամուսինները վերաքննիչ բողոք ներկայացնելու համար մեկ ամիս ունեն։ Ով գիտի՝ ինչ վարքագիծ կդրսեւորեն Ալիբասովն ու Ֆեդոսեեւնա-Շուշկինան։ Այնպես որ, առայժմ Ալիբասով կրտսերին խորհուրդ չեմ տալիս ժամանակից շուտ ուրախանալ»,- նշել է Ալեքսանդր Բենխինը։

Ֆեդոսեեւնա-Շուշկինան եւ Ալիբասովը ծանոթ են երկար տարիներ։ Նրանք սկսել են ընկերություն անել 90-ականներին։ Մամուլում պարբերաբար լուրեր էին հայտնվում նրանց սիրավեպի մասին, սակայն արտիստներն արհամարհում էին այդ հաղորդագրությունները։ Դերասանուհու եւ պրոդյուսերի հարաբերությունները հաստատվեցին միայն 2018թ․-ին, երբ տեղի ունեցավ հարսանիքը։  

Աստղերի հարաբերություններում առաջին տարաձայնությունը սկսվել է, երբ Ֆեդոսեեւնա-Շուշկինան Մոսկվայում գտնվող բնակարանը գրանցել է ամուսնու անունով, իսկ նա անշարժ գույքը վերաձեւակերպել է իր ներկայացուցչի անունով։ Դերասանուհին ստիպված է եղել երկար ժամանակ դատական վեճ ունենալ՝ բնակարանը վերադարձնելու համար։



© NEWS.am STYLE