Աննա Դովլաթյանի լուսանկարը Մալդիվյան կղզիներում հանգստից

17:48   3 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Աննան ընտանեկան հանգստի է մեկնել Մալդիվյան կղիզներ եւ նշել է, որ կղզում հեծանիվ վարելն իր ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Երիտասարդ մայրիկը սպիտակ կոմբինեզոն է կրում, որը համադրել է լայնեզր գլխարկի ու հետաքրքիր պայուսակի հետ։ Կերպարն ամբողջական է դարձրել արեւային ակնոցը։ «Այս կախարդական կղզում հեծանիվ վարելն իմ սիրելի զբաղմունքներից է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Աննան արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Տարբեր կղզիներում անընդհատ կարելի է հիանալ գեղեցիկ եւ խիտ բնությունով ՝ ծաղիկներով եւ կենդանիներով»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE