Իդա Գալիչը հրապարակել է մորեղբոր լուսանկարը, որը Բեսլանի ողբերգության ընթացքում երեխաների է փրկել

18:13   3 սեպտեմբերի, 2021

2004թ․-ի սեպտեմբերի 1-3-ը Բեսլանի դպրոցի աշակերտները ահաբեկչական խմբավորման պատանդ էին։ Մահացել է 314 մարդ, որոնից 186-ը՝ երեխաներ։ Բլոգեր Իդա Գալիչի համար դա անձնական ողբերգություն է։ Նրա մորեղբայրը՝ Տիմուրը, անձամբ է փրկել երեխաներին։ Բլոգերն Ինստագրամում հուզիչ գրառում է արել։

«Ամեն տարի որքան մեծանում եմ, այնքան սրտիս մոտ եմ ընդունում տեղի ունեցած ողբերգությունը։ Ժամանակն անցնում է, իսկ սարսափի զգացումը չի անցնում։ Մենք հիշում ենք։ Մենք պետք է հիշենք։ Ես մինչ այժմ բազմաթիվ հարցեր ունեմ՝ ինչպես կարող էր դա տեղի ունենալ, բայց պատասխաններ գրեթե չկան։ Հիշում եմ՝ Մոսկվայում չեղարկեցին քաղաքի օրը, քանի որ սուգ էր։ Եվ իմ «ընկերուհիներից» մեկն ասաց, թե ինչու նրանց մոտ ու ոչ թե մեզ։ Այդ ժամանակ ես շփոթվեցի ու չէի կարողանում բառեր գտնել՝ պատասխանելու համար։ Իսկ հիմա ես նույնիսկ դրանք չէի որոնի։ Նման իրավիճակներում չկա «նրանց մոտ։ Կանք մենք եւ միասին կարող ենք օգնել միմյանց»,- լուսանկարը մակագրել է Իդան։

View this post on Instagram

A post shared by ИДА ГАЛИЧ (@galichida)

Բլոգերը վավերագրական ֆիլմ էր նկարահանում Բեսլանի մասին, որում նկարահանվել է նաեւ նրա մորեղբայրը։ նա ցույց է տվել մեդալը, որը փրկված երեխաները նվիրել են իրեն ու մյուս հերոսներին։

Տղամարդը չի կարողանում մոռանալ ողբերգությունը։ Տիմուրը չի հասկանում, թե ինչպես կարող է մարդկանց մեջ այդքան չարություն ապրել։ «Արդեն այդքան տարի է անցել, բայց չի անցնում գեթ մի օր, որի ընթացքում ես չեմ մտածում նրանց քայլի մասին»,- նշում է նա։

Այդ ժամանակ փրկված աղջկա հետ նրա լուսանկարը հրապարակել էին նույնիսի գերմանական թերթերում։ Սակայն Տիմուրին բառեր հարկավոր չեն, նա անկեղծորեն ցանկացել է օգնել մարդկանց։ Տիմուրը նշում է, որ միշտ կհիշի երեխաների դեմքերը, որոնց դուրս է բերել դպրոցից եւ նրանց, ովքեր հավերժ այնտեղ են մնացել։

 

 



© NEWS.am STYLE