«Բազմաթիվ լավ հիշողություններ մեր ամառվա հանգստից». Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

20:47   3 սեպտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյանէջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու ու իրենց երկու երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ «Ինչպես բոլորի մոտ սեպտեմբերի 1-ին նկար այս տարի մենք չունենք (դե չստացվեց), բայց ունենք բազմաթիվ լավ հիշողություններ մեր ամառվա հանգստից»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում գեղեցուհին առանց շպարի էր, նրա մազերն արձակված էին։ Լուսին մուգ գույնի լողազգեստ էր կրում, կանաչ վերնազգեստ։ Հրապարակումը հիացրել էր հետեւորդներին, որոնք իրենց հիացմունքն էին արտահայտել մեկնաբանությունների հատվածում․ «Իդեալական»։



© NEWS.am STYLE