Հաղորդավար Անդրեյ Նորկինը կնոջ մահից մեկ տարի անց ամուսնացել է երկրորդ անգամ

23:11   3 սեպտեմբերի, 2021

НТВ-ի «Место встречи» ծրագրի հաղորդավար Անդրեյ Նորկինը ամուսնացել է: Այս մասին լրագրողը հայտնել է իր Instagram-ում՝ տեղադրելով լուսանկար նոր կնոջ հետ։ Թե ում հետ է նա ամուսնացել, Նորկինը չի հստակեցրել։

Լուսանկարները նա ուղեկցել է կարճ մակագրությամբ․ «Ահա»։ Նորկինն ընտրյալի անունը չի բացահայտել։

Սա լրագրողի երկրորդ ամուսնությունն է։ 1992թ․-ից մինչեւ 2020 թվականը նա ամուսնացած էր հեռուստահաղորդավարուհի Յուլյա Նորկինայի հետ, որի հետ եթեր էր վարում «Էխո Մոսկվի», «Խոսում է Մոսկվան» եւ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայաններում: Նրանք ունեն չորս երեխա, որոնցից երկուսը որդեգրված են։

Անցած տարվա հունիսին մահացել է Նորկինի առաջին կինը՝ Յուլյան, նույնպես լրագրող էր։ Նրանք միասին ապրել են 30 տարի։



© NEWS.am STYLE