Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Անիտա Ցոյը հայտնվել է սայլակին

13:07   4 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Անիտա Ցոյը հազիվ է ապաքինվել հետքովիդյան ախտանիշներից, որոնք նրան թույլ չեն տվել հանգիստ ապրել եւ աշխատել կես տարվա ընթացքում, կրկին հայտնվել է բժշկի մոտ: Այս անգամ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ աստղն անհաջող կերպով ընկել է եւ վնասել ոտքը։ Հիվանդանոցում նկարել են երգչուհու ոտքը, որը ցույց է տվել՝ ոտնաթաթի ոսկորը ճաքել է։ Արդյունքում երգչուհին հայտնվել է հաշմանդամի սայլակին։

«Մեկ օր առաջ ավարտեցինք նկարահանումները։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե փոքր միջադեպ տեղի չունենար։ Պարզվել է, որ կոտրվածք եմ ստացել՝ ոսկորը ճաքել է։ Մեկ ամսի անց շոու ունեմ, իսկ ինձ չորս շաբաթ կտրականապես չի կարելի բարձրակրունկներ կրել», - ասել է երգչուհին։

Երկրպագուներին եւս մեկ անգամ ցույց տալու համար նա Instagram-ի իր էջում կադրեր է տեղադրել, որտեղ սայլակին նստած է եւ ծիծաղով ցատկում հենակներով:



© NEWS.am STYLE