Kilian Paris-ը թողարկել է աբսենտի եւ բրենդիի նոտաներով օծանելիք

14:05   4 սեպտեմբերի, 2021

Kilian Paris-ը թողարկել է երկու նոր կոկտեյլային բույր, որոնց սրվակները հիշեցնում են ար-դեկո ոճի բացառիկ բարային բաժակներ: Այս մասին հայտնում է PeopleTalk-ը։

Apple Brandy on the Rocks-ն ալկոհոլի ֆիրմային ակորդը ծանոթացնում է ամերիկյան հայտնի լիկյորին։ Խնձորի կոնյակի վառ նոտան կազդուրող մրգային երանգներով միահյուսված է դասական լիկյոր ակորդի հետ, որը հիմնված է մամուռի, վանիլի եւ ռոմի վրա: Օծանելիքի ամրությունն ու նրբությունը երանգավորվում է թարմությամբ. կոմպոզիցիան «սառեցնում են» բերգամոտը, արքայախնձորը եւ հիլը:

L’Heure Verte բույրը դարձել է աբսենտի պարֆյումերային տարբերակը, առանց որի չեն անցնում փարիզյան բոհեմի հանդիպումները։ Զգացվում է պաչուլիի բույրը, որը միաձուլվում է վետիվերի եւ սանդալի ծառի հետ։



© NEWS.am STYLE