11:42 4 սեպտեմբերի, 2021Դերասանուհի Մարջան Ավետիսյանը հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է ընտանեկան ջերմ կադրով։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում տաղանդավոր դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը մեղմ ժպտում է։ Մարջանը կրում է սեւ-սպիտակ գույներ համադրությամբ զգեստ։ Նա արձակել է մազերը, առանց շպարի է։ Հրապարակումը դերասանուհին չի մակագրել, սակայն հետեւորդները դրական խոսքեր են հղել զույգին․ «Երջանիկ զույգ», «Սիրուն զույգ»։

Նշենք, որ օրերս տեղադրված կադրում տաղանդավոր դերասանուհին կրում էր սեւ բլուզ, իսկ ուսերին գցված էր սեւ-սպիտակի համադրությամբ թիկնոց։ Նրա գանգուր մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Մարջան Ավետիսյանը գրառումը չէր մեկնաբանել։