Անահիտ Սիմոնյանը՝ խորը դեկոլտեով ուլտրակարճ զգեստով

13:51   4 սեպտեմբերի, 2021

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է ծաղկային պրինտով, համարձակ դեկոլտեով ուլտրակարճ զգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը, կիսաերկարաճիտներ։ Նրա մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր որդու՝ Արմենի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Անահիտ Սիմոնյանը ծաղկային պրինտով շրջազգեստ էր ընտրել, որը համադրել էր սպիտակ տոպի հետ։ Նա բարձրակրունկներ էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսոսուարները։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE