«Գեղեցկուհի»․ Իրինա Այվազյանի նոր հրապարակումը հիացրել է հետեւորդներին

14:34   4 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է վարդագույն երանգի վերնազգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ ու նվազագույն շպար է նախընտրել։ Հրապարակումը երիտասարդ դերասանուհին չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Գեղեցկուհի»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր իրում։ Իրինան արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Բայց ամեն ինչ փոխվել է, եւ կյանքն այդպիսին է»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Շատ սիրուն»։



© NEWS.am STYLE