Մաքսիմն Ուրգանտին պատմել է՝ ինչպես է նրան հաջողվել խաբել մահին

16:39   4 սեպտեմբերի, 2021

Ավելի քան մեկ ամիս 38-ամյա Մարինա Մաքսիմովան անցկացրել է դեղորայքային քնի մեջ, նրան ողջ է պահել թոքերի արհեստական օդափոխության ապարատը։  Բայց հիմա երգչուհու հետ ամեն ինչ կարգին է. նա տանն է՝ ընտանիքի հետ: Երգչուհուն վերականգնման երկար գործընթաց է սպասվում, այնպես որ նա շուտով չի հայտնվի հանրության առջեւ: Մարինան բացառություն է արել «Вечерний Ургант» հաղորդման համար։

Մարինան շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին՝ նշելով, որ ի շնորհիվ նրանց աղոթքների նա ողջ է մնացել եւ հաջողվել է խուսափել լուրջ հետեւանքներից: Երգչուհին նաեւ հիշել է, թե ինչի մասին է խնդրել, երբ դուրս է եկել կոմայից։

- Ինձ վրա ամեն ինչ բուժվում է ինչպես շան վրա, - հուսադրել է Մաքսիմը։ - Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ համար անհանգստացել են։ Ձեր ապրումների շնորհիվ ես հիմա կանգնած եմ իմ ոտքերի վրա,առողջ։ Ցանկանում եմ հիշել այն պահը, երբ ես ուշքի եկա, բացեցի աչքերս։ Ոչ ոք չէր հավատում այդ հրաշքին։

Աստղի խոսքով՝ հիվանդանոցում աշխատակազմը պատրաստ էր կատարել իր ցանկացած ցանկություն։

- Ինձ հարցրեցին, թե հիմա ինչ կուզեի։ Ես պատասխանեցի․ «Ռոյալ-չիզբուրգեր, քաղցր-թթու սոուս, կոլա առանց սառույցի», - կատակել է երգչուհին:

Արտիստուհին չի զլանում է շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար։ «Вечерний Ургант» հաղորդման հանդիսատեսը դահլիճում երգել է Մաքսիմի «Знаешь ли ты» երգը, որպեսզի ցույց տա նրան, թե ինչպես են անհանգստանում նրա համար։

Աղբյուրը՝ Комсомольская правда



© NEWS.am STYLE