13:53 8 նոյեմբերի, 2012Լոնդոնցի միլիոնատեր 23-ամյա Աբդուլ Հասանը, ով ամուսնացել է Լեյլե Կհաթունի հետ, իր սիրելիին որոշել է անակնկալ մատուցել եւ հարսանիքը կազմակերպել բոնդիանայի ոճով։ Դրա համար նա օգտագործել է 3 օդանավ, որոնցով թռել է 007 գործակալը։
Ինչպես հաղորդում է Бизнес-стиль - ը, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռի տախտակամածում, որով թռել է Շոն Կոներիի մարմնավորած Բոնդը «Գոլդֆինգերում»։ Երկրորդ ինքնաթիռը՝ «Կազինո Ռոյալ» ֆիլմի Boeing 747-ը, դարձել է 200 հոգանոց հարսանեկան երեկույթի վայրը։ Դրանից հետո գծանավը երկու Як-52 սովետական ինքնաթիռների ուղեկցությամբ ուղեւորվել է Դուվրի Սպիտակ ժայռեր։
Հասանի սիրելիի երրորդ անակնկալը եղել է Robinson R44-ը, որով «Ոսկե աչք» ֆիլմում թռել է Պիրս Բրոսնանը։ Այս օդանավով նորապսակներն ուղեւորվել են այնտեղ, որտեղ կանցկացնեն մեղրամիսը։
Հարսանիքը համալրել են Դենիել Քրեյգի ու բոնդիանայի հայտնի չարագործների նմանակները։
Նման արարողության միջին գինը մոտավորապես 160 հազար դոլար է։




Լուսանկարը՝ dailymail.co.uk - ի