Պրոխոր Շալյապինի միլիոնատեր կինը ստիպել է նրան 150 էջանոց ամուսնական պայմանագիր ստորագրել

20:31   4 սեպտեմբերի, 2021

Պրոխոր Շալյապինի եւ 42-ամյա կանադացի բիզնեսվումենի հետ հարսանիքը անակնկալ էր բոլորի համար։ Մեծ հանդիսությունը, որը արժեցել է 15 միլիոն ռուբլի, տեղի է ունեցել Լաս Վեգասում եւ բազմաթիվ խոսակցություններ է առաջացրել այն մասին, որ ամուսնությունը սովորական PR էր:

Սակայն, ինչպես KP.RU կայքին պատմել է դերասան Գեորգի Կիրյանովը, որը ներկա է եղել արարողությանը որպես փեսացուի վկա, որ կինը հարցին մոտեցել է ամենայն լրջությամբ եւ նույնիսկ ստիպել է երիտասարդ ամուսնուն կնքել ամուսնական տպավորիչ պայմանագիր:

Տանյան հեռուն գնացող պլաններ ունի։ Սա նրա առաջին ամուսնությունն է, նա ցանկանում է Պրոխորի հետ համատեղ ստանալ ամերիկյան քաղաքացիություն, քանի որ վստահ է, որ արտիստին հաջողություն է սպասվում Հոլիվուդում։ Նա պատրաստ է օգնել երիտասարդի կարիերայում։ Նրա կողմից ամեն ինչ լուրջ է», - վստահեցրել է Կիրյանովը ։

Ինչպես հայտնի է, Տատյանա Դեւիսը Կանադայում ունի փաստաբանական ցանց, որը մասնագիտանում է ամուսնալուծության գործընթացների վրա։ Դա է պատճառը, որ փորձառու գործարար տիկինն առաջին հերթին որոշել է պաշտպանել իր գույքը եւ ստիպել երգչին ստորագրել 150 էջ հաստությամբ ամուսնական պայմանագիր։

Դրանից հետո տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն հարազատների եւ ընկերների համար, որը Պրոխորի ցանկությամբ անցկացրել է հեռուստալրագրող Օլեգ Ֆրիշը:



© NEWS.am STYLE