«Եթե ամեն բան կատարյալ լիներ, սովորելու ու աճելու տեղ երբեք չէինք ունենա». Բեյոնսեն նշում է 40-ամյակը

20:05   4 սեպտեմբերի, 2021

Կրակոտ, էներգետիկ, կանացի ու սեքսուալ՝ սրանք այն բազում հատկանիշներից մի քանիսն են միայն, որոնցով կարելի է բնութագրել ամերիկացի հայտնի երգչուհի Բեյոնսեին, որն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, նշում է ծննդյան 40-ամյակը:

Դեռ մանկուց երգչուհին մասնակցում էր մանկական տարբեր մրցույթների, մինչեւ որ 90-ականներին հասավ հայտնիության՝ ելույթ ունենալով Destiny’s Child` երբեմնի ամենաճանաչված խմբերից մեկի կազմում:

Այսօր Բեյոնսեն աշխարհի ամենավաճառվող արտիստներից է, նա վաճառել է ավելի, քան 118 միլիոն ձայնագրություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երգչուհու՝ տարբեր շրջաններում արտահայտած ոգեշնչող մտքերից մի քանիսը.

«Ուժը երջանկություն է: Ուժ՝ նշանակում է աշխատասիրություն ու զոհողություն»:

«Եթե ամեն բան կատարյալ լիներ, սովորելու ու աճելու տեղ երբեք չէինք ունենա»:

«Ես նյարդայնանում եմ, երբ նյարդայնացած չեմ լինում: Երբ նյարդայնացած եմ, գիտեմ, որ լավ շոու եմ ունենալու»:

«Երբ շփոթված եմ ինչ-որ բանի շուրջ, Աստծուն խնդրում եմ պատասխանել իմ հարցերին, եւ Նա դա անում է»:

«Երբ սիրում ու ընդունում ես ինքդ քեզ, երբ գիտակցում ես՝ ով է իրականում անհանգստանում քեզ համար, եւ երբ կարողանում ես դասեր քաղել քո սխալներից, այդ ժամանակ ես սկսում թքած ունենալ, թե ինչ են քո մասին մտածում մարդիկ, որոնք քեզ չեն ճանաչում»:

«Մենք՝ բոլորս, ունենք թերություններ: Ես մարդ արարած եմ ու ինձ համար կարեւոր է բացի արտաքին գեղեցկությունից կենտրոնալ նաեւ այլ հատկանիշների վրա»:

«Իմ տեսահոլովակներում ես ցանկանում են ներկայացնել ուժեղ կնոջ: Դա է իմ առաքելությունը»:

«Ես միշտ փորձում եմ պահպանել իմ «ես»-ը: Անգամ այն ժամանակ, երբ ինտրովերտ երեխա էի, հենց բեմ էի բարձրանում, կարողանում էի դուրս գալ այդ թաղանթից»:

«Իմ կենտրոնացման կետում իմ արվեստն է՝ այն, ինչ ես սիրում եմ անել: Որպեսզի մի բան անեմ, ես պետք է դրա հանդեպ մեծ կիրք զգամ: Ես շատ առաջարկներ եմ մերժել, որոնց, պարզապես, չեմ հավատացել»:

«Շատ բաներ կան, որոնք երբեք չեմ արել, քանի որ ես հոլիվուդյան շատ իրական պատմություններ եմ տեսել, թե ինչպես կարող ես հեշտությամբ կորցնել կյանքիդ ճանապարհը»:

Աղբյուրը՝ Brainy Quote

Լուսանկարները՝ Ian West/PA Images/Getty Images, Buda Mendes/Getty, Larry Busacca/PW18/Getty Images



© NEWS.am STYLE