Սալմա Հայեքը 55-ամյակը նշել է արեւադարձային կղզում

22:08   4 սեպտեմբերի, 2021

Երեկ հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը նշում էր իր ծննդյան օրը. նա դարձավ 55 տարեկան։ Դեռեւս մեկ շաբաթ առաջ աստղն արձակուրդ էր մեկնել արեւադարձային կղզիներ, այդ պատճառով էլ ծննդյան օրը նա դիմավորել էր կիզիչ արեւի տակ եւ շրջապատված ափիով։

Տոնի առթիվ Սալման Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա պատկերված է օվկիանոսի ափին։ Նա ներկայացել է վառ կապույտ լողազգեստով։  Գանգուր մազերն արձակված են, նախընտրել է բնական շպար։

Ուրախ 55-ամյակ։ Անհամբերությամբ սպասում եմ նոր արկածների, - գրել է դերասանուհին՝ գրառումն ուղեկցելով #շնորհակալ եմ հեշթեգով։



© NEWS.am STYLE