The Weeknd-ը թողարկել է իր «Can’t Feel My Face» հիթի նոր տեսահոլովակը

23:10   4 սեպտեմբերի, 2021

The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) նոր տեսահոլովակ է թողարկել «Can’t Feel My Face» երգի հիման վրա։ Այս մասին հայտնում է Billboard-ը։ Տեսանյութը հրապարակվել է երաժշտի պաշտոնական YouTube-յան էջում:

Երգը թողարկվել է 2015 թվականին։ Այն հայտնվել է երկրորդ՝ «Beauty behind the madness» ալբոմում։ «Earned it»-ի հետ միասին, որը դարձել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի սաունդթրեքը, այս կոմպոզիցիան համաշխարհային ճանաչում է բերել The Weeknd-ին:

Նոր տեսահոլովակը շատ ավելի կոպիտ է, քան օրիգինալ տեսահոլովակը։ Առաջին տեսահոլովակում ցուցադրվել է, թե ինչպես է կատարողը երգում եւ պարում ռեստորանի այցելուների առջեւ:



© NEWS.am STYLE