Մեղմ շպար, նուրբ կերպար․ Դիանա Տոնոյանի նոր լուսանկարը

23:37   4 սեպտեմբերի, 2021

Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Դիանան կրում է սեւ բլուզ։ նա մեղմ, բայց ընդգծված շպարով է, ալիքավոր հարդարված մազերն արձակված են։ Հրապարակմանը կից դիմահարդարը խոստովանել է, որ կարոտել է հետեւորդներին, իսկ վերջիններս բազմաթիվ հարցեր են ուղղել նրա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Բենը ջերմ գրկել էր կնոջը։ Դիանան կրում էր բաց երանգի բլուզ ու սպորտային տաբատ։ Դիանայի ալիքավոր մազերն արձակված էին, բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ժամացույց, վզնոց։ Դիանայի հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Գեղեցիկ զույգ»։



© NEWS.am STYLE