Նաոմի Քեմփբելը խոստովանել է` ինչ է ստիպված եղել զոհաբերել հանուն սուպերմոդելի կարիերայի

11:07   5 սեպտեմբերի, 2021

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Նաոմի Քեմփբելը կարողացել է շլացուցիչ կարիերա ստեղծել։ The Cut պարբերականին տված հարցազրույցում սուպերմոդելը պատմել է, թե ինչ է կանգնած այդ հաջողության հետեւում։ Նրա խոսքով՝ ինքը զոհաբերել է անձնական կյանքը նորաձեւության խորհրդանիշ դառնալու համար, փոխանցում է Kp.ru-ն։

Մոդելը նաեւ բողոքել է, թե որքան դժվար է գտնել երկրորդ կեսին, որի հետ լիակատար փոխըմբռնում կլինի: Ընդ որում, նա նշել է, որ կոնֆլիկտային իրավիճակներում փորձում է ընդառաջել զուգընկերոջը։

«Ես ուժեղ եմ, բայց նաեւ զգայուն։ Ես գիտեմ, որ հարաբերություններում ստիպված եմ փոխզիջման գնալ», - պատմել է Նաոմի Քեմփբելը հարցազրույցում։

Այսօր սուպերմոդելի գլխավոր առաջնահերթությունը մտերիմների ու սիրելիների շրջապատում գտնվելն ու միասին ժամանակ անցկացնելն է։ Նրա խոսքով՝ այժմ ինքը միայնակ չէ։



© NEWS.am STYLE