Համացանցում է հայտնվել Ալեգրովայի առանց կեղծամ եւ շպարի հազվագյուտ լուսանկարը

15:09   5 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Իրինա Ալեգրովայի հազվագյուտ լուսանկարը հայտնվել է Instagram-ի իրեն նվիրված էջում: Կադրում նա պատկերված է գրեթե առանց դիմահարդարման եւ բաց գույնի կեղծամով: Լուսանկարը հրապարակել է Ալեգրովայի ընկեր Ալեքսանդր Բոգդանովիչը։

Լուսանկարի ամսաթիվը հայտնի չէ։ Բոգդանովիչի խոսքով՝ այն արվել է ԱՄՆ-ում՝ Մայամիում։ Ավելի վաղ երգչուհին այնտեղ կացարան ուներ, բայց մի քանի տարի առաջ վաճառել էր այն։

Լուսանկարում Ալեգրովան կանգնած է Բոգդանովիչի եւ անհայտ կնոջ միջեւ: Նա կրում է սեւ վերնաշապիկ, նրա մազերը բավականին կարճ են։ Երկրպագուների կարծիքով երգչուհին գերազանց տեսք ունի։



© NEWS.am STYLE