«Ի՞նչ եք կարծում, երբ նայում եք դատարկությանը»․ Տաթեւիկ Ադումյանի նոր լուսանկարը Դուբայից

11:49   5 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում, մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով եւ տեսանյութերով։

Ինստագրամյան էջում հրապարակված նոր կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ գույնի, ուսը բաց երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ։ Դերասանուհին հավաքել է մազերը, ընդգծված շպարով է, իսկ կերպարը համադրել է մեծ ականջօզերի հետ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Ի՞նչ եք կարծում, երբ նայում եք դատարկությանը»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում էր սեւ գույնի, ոտքի հատվածում համարձակ բացվածքով երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից նա Տաթեւիկը գրել էր․ «Սիրում եմ ճանապարհորդել այնպիսի վայրեր, որոնք օգնում են գիտակցել, թե ինչ փոքր և թույլ ենք մենք՝ մարդուկներս, և ինչ աննշան են մեր խնդիրները... այդ վայրերից լավագույնը թերևս օվկիանոսն է...»։



© NEWS.am STYLE