«Նա արդեն կոմայի մեջ եղել է». դերասանուհի Անաստասիա Մակեեւային հոսպիտալացրել են

16:04   5 սեպտեմբերի, 2021

Ռուս դերասանուհի Անաստասիա Մակեեւային շտապ հոսպիտալացրել են Մոսկվայում։ Այս մասին հայտնել է նրա ամուսինը՝ Ռոման Մալկովն իր Instagram-ում, փոխանցում է Gazeta.ru-ն։

Նրա խոսքով՝ Մակեեւային հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության մեքենայով, այժմ դերասանուհին կաթիլներ է ստանում։

«Թե ինչ ա սպասվում, դեռ հայտնի չէ։ Միայն աղոթել նրա համար։ Նաստյան արդեն կոմայի մեջ էր եւ հրաշքով փրկվեց», - գրել է նա։

Արտիստուհու առողջական վիճակի վատացման պատճառը Մալկովը չի մանրամասնել։



© NEWS.am STYLE