Քեյթ Միդլթոնը «գողացել է» Մեգան Մարքլի երազանքը․ արքայազն Ուիլյամի ընտանիքին կարող են առաջարկել տեղափոխվել Վինձորի ամրոց

17:10   5 սեպտեմբերի, 2021

Եղիսաբեթ II թագուհին կարող է արքայազն Ուիլյամին եւ նրա ընտանիքին թույլ տալ տեղափոխվել Վինձորի ամրոց: Ավելի վաղ նրանից նման բան էին խնդրել արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը, սակայն մերժում էին ստացել:

«Թագավորությունն ունի անշարժ գույքի ավելի քան 230 օբյեկտ, դա նշանակում է, որ Նորին Մեծությունը հսկայական ընտրություն ունի, որպեսզի որպես անվճար բնակեցում առաջարկի թագավորական ընտանիքի անդամներին», - գրել է թագավորական փորձագետ Դանիել Էլզերը, մեջբերում է OK ամսագիրը։

Դանիելան վստահ է, որ թագուհին արքայազն Ուիլյամի ընտանիքին կառաջարկի տեղափոխվել Վինձորի ամրոց: Ընդ որում, փորձագետը նման քայլը «ապտակ է համարում Սասեքցիների համար», որոնք երազում էին երեք տարի առաջ այդ դղյակ տեղափոխվելու մասին:

Փորձագետը հիշեցրել է, որ 2018 թվականին հայտնի է դարձել, որ արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգանը, կապրեն Վինձորի Ֆրոգմոր քոթեջում: Էլզերի տվյալներով՝ այդ ժամանակ ամուսինները թագուհուն խնդրել են թույլատրել իրենց բնակվել Վինձորի դղյակում, սակայն մերժում են ստացել:

Փորձագետը կարծում է, որ Քեյթ Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամը նույնպես կարող են թագուհուց թույլտվություն խնդրել նրա տանը ապրելու համար:

«Վինձորի ամրոցում տեղ կա, եւ լինել թագուհու կողքին, որը 95 տարեկան է, շատ կարեւոր է ընտանիքի համար», - Vanity Fair-ի հետ զրույցում նշել է մեկ այլ թագավորական փորձագետ:

Աղբյուրը՝ Комсомольская правда



© NEWS.am STYLE