«Մարդիկ վազում են, անվերջ ու անդադար վազում․․․ էդ վազքի մեջ թողնում են ներկան»․ Սարգիս Գրիգորյան

14:51   5 սեպտեմբերի, 2021

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանը, որը վերջերս ընտանիքի հետ բնակության է տեղափոխվել ԱՄՆ, պատկերված է դուստրերի հետ, որոնց ջերմ գրկել է։ «Մարդիկ վազում են, անվերջ ու անդադար վազում: Ու էդ վազքի մեջ թողնում են ներկան: Ահա ներկան, որ կոչվում է կյանք: Ուրիշ կերպ կյանք չկա` ոչ երեկ, ոչ վաղը: Միայն այսօր ու Ձեզ հետ», - հրապարակեւմը մակագրել է Սարգիսը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանը գրկել էր կնոջը՝ Մանո Գրիգորյանին։ Ամուսինները սպորտային հագուստ էին կրում։ «Մենք միասին ամեն դժվարություն կհաղթահարենք...միասին...», - հրապարակումը մակագրել էր դերասանը։



© NEWS.am STYLE