Մերի Մակարյանի սպորտային կերպարը

17:46   5 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում Մերին կրում է կանաչ երանգի սպորտային տաբատ, սեւ բլուզ։ Նրա մազերն արձակված են, նախընտրել է նվազագույն շպար։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Մերին սեւ, երկար զգեստ էր կրում։ Դերասանուհին այն համադրել էր բարձրակրունկների հետ։ Մերին արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները դրական խոսքեր էին գրել դերասանուհուն․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE