«Վերջապես իրականացավ մանկությանս ամենամեծ երազանքը»․ Լիլի Մորտոն սկսում է երգչուհու կարիերա

16:38   5 սեպտեմբերի, 2021

Women’s club-ի մասնակից, մոդել Լիլի Մորտոն նոր տեսանյութ է հրապարակել, որում հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է նորությամբ։

View this post on Instagram

A post shared by LILI MORTO (@lili.morto.official)

Ինստագրամյան էջում տեղադրված հոլովակում սկանդալային շիկահերն ասում է․ «Այսօր իրականացավ իմ մանկության ամենամեծ երազանքը։ Այսօրվանից սկսվում է երգչուհու իմ կարիերան։ Ծննդյանս օրվա կապակցությամբ սիրելիիս կողմից նվեր եմ ստացել երգ եւ շատ շուտով պատրաստ կլինի իմ առաջին տեսահոլովակը»։

Ավելի վաղ Լիլին կիսվել էր ընտանեկան լուսանկարով, որում պարկերված էր սիրելիի հետ։ Լիլին կրում էր ծաղկավոր պրինատով, երկնագույն զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր մեղմ շպարին։ Զույգը ջերմ գրկաառնված էր։ Լիլին սիրահարված աչքերով նայում էր ընտրյալին։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE