Հասմիկ Խոջյանի երեւանյան street style-ը

22:37   5 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին եւ երկրպագուներին ներկայացրել է երեւանյան իր street style-ը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է խոտածածկ տարածքում։ Կրում է ջինսե տաբատ, կանաչ երանգի բլուզ եւ բարձրակրունկներ։ Հասմիկն արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախընտրել՝ մեղմ ու նվազագույն շպար։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Պարզ լճում։ Դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, վարդագուն շապիկ։ Հասմիկը սպորտային կոշիկներ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու ժամացույցը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE