Երգչուհի Մարին մեղրամիսն անցկացնում է Մալդիվյան կղզիներում (ֆոտո)

23:36   5 սեպտեմբերի, 2021

Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանն օրեր առաջ ամուսնացել է իր ընտրյալի՝ Վահեի հետ: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Օձունի տաճարում: Այժմ նորաթուխ ամուսինները մեղրամիսն են վայելում Մալդիվյան կղզիներում, որտեղից Մարին կիսվում է  լուսանկարներով ու տեսանյութերով։

Ինստագրամյան էջում հրապարակված նոր լուսանկարում Մարին կերպարանք է ընդունել լողափին։ Նա կրում է սպիտակ հանդերձանք։ Նա առանց շպարի է, մազերն արձակված են։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Ավելի վաղ Մարին իր էջում, պարբերաբար, հրապարակումներ էր ներկայացնում, որոնցից պարզ է դառնում, որ իր հարսանեկան պարը նա վստահել է «Ամարաս» համույթի ղեկավար, պարուհի Վիկա Մարտիրոսյանին:

Մարին հեռուստատեսությունում է վաղ տարիքից: Մանկության տարիներին նա հայտնի էր «Հապետ շոու»-ում իր հեքիաթներով, ավելի ուշ՝ նրան հեռուստադիտողը բացահայտեց նաեւ՝ որպես երգչուհի: Նրա հայտնի հիթերից է «Դառը սեւ սուրճը», որը երգչուհին տարիներ անց ներկայացրեց նոր տարբերակով:

 

Գլխավոր լուսանկարը՝ koloyan



© NEWS.am STYLE