Ամերիկացի ռեփերը պատմել է, թե ինչպես են երկրպագուները ճակատից պոկել 24 միլիոն դոլար արժեքով ադամանդը

10:11   6 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի հայտնի ռեփեր Lil Uzi Vert-ը (Սայմիր Վուդս) պատմել է երկրպագուների մասին, որոնք ելույթներից մեկի ընթացքում իր ճակատից պոկել են 24 միլիոն դոլար արժեքով ադամանդը։ Նա այդ մասին պատմել է TMZ պորտալին։   

Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին Մայամիում «Rolling Loud» փառատոնի ընթացքում այն պահին, երբ 26-ամյա կատարողը նետվել է ամբոխի մեջ։ «Ես ինձ լավ եմ զգում։ Ադամանդը դեռ ինձ մոտ է, այդ պատճառով ինձ հետ ամեն ինչ կարգին է»,- հայտարարել է Lil Uzi Vert-ը։

Այն մասին, որ Lil Uzi Vert-ը ծրագրում է ճակատին ադամանդ իմպլանտավորել, հայտնի է դարձել փետրվարին։ Արտիստի խոսքով՝ 24 միլիոն դոլար արժեքով քարը գնելու համար ինքը խնայել է չորս տարի։ Ադամանդի իմլպանտավորման պրոցեդուրան անցկացրել է աստղային ոսկերիչ էլիոթ Էլիանտեն։

 



© NEWS.am STYLE