«Մեր կյանքի իրադարձությունների սխալ մեկնաբանություններն են մեզ դարձնում անհանգիստ». Մանո Գրիգորյան

10:39   6 սեպտեմբերի, 2021

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մանոն սեւ հագուստ է կրում, ջինսե վերնազգեստ։ Պարուհին հավաքել է մազերը, արեւային ակնոց է կրում։ «Մեր կյանքի իրադարձությունների սխալ մեկնաբանություններն են մեզ դարձնում անհանգիստ․․․ Պետք է հասկանալ, որ ամեն բան ունի իր պատճառն ու հետեւանքը»,- գրել է նա։

Ավելի վաղ Մանոյի հետ լուսանկար էր հրապարակել Սարգիսը։ Կադրերում դերասանը գրկել էր կնոջը։ Ամուսինները սպորտային հագուստ էին կրում։ «Մենք միասին ամեն դժվարություն կհաղթահարենք...միասին...», - հրապարակումը մակագրել էր դերասանը։



© NEWS.am STYLE