Քանյե Ուեսթի նոր սկավառակը հայտնվել է Billboard-ի՝ ամենապահանջված ալբոմների ցանկում

11:11   6 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի նոր սկավառակը՝ «Donda»-ն, հայտնվել է Billboard 200-ում՝ ԱՄՆ-ում ամենապահանջված ալբոմների վարկանիշում, հայտնում է «Billboard» երաժշտական ամսագիրը։

«Donda»-ն այժմ Billboard 200-ում առաջին տեղն է զբաղեցնում՝ 309 «ալբոմային միավորով», որում 37 հազար փաստացի գնում է ներառված, 272 հազար սթրիմինգային էկվիվալենտ եւ 357 միլիոն լսում երաժշտական հարթակներում։

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Ուեսթը յոթ արտիստներից մեկն է, որոնք Billboard 200-ի 65-ամյա պատմության ընթացքում նվազագույնը տաս սկավառակ ունեն, որոնք  «համար առաջին» են դարձել։ «The Beatles»-ն ամենաշատն է հայտնվել թոփում՝ 19 սկավառակ։ Նրան հաջորդում են Jay-Z-ն՝ 14, Բրյուս Սփրինգսթինը եւ Բարբարա Սթրեյզանդը՝ 11, ապա Էմինեմը, Էլվիս Փրելսին եւ Քանյե Ուեսթը ՝ 10։



© NEWS.am STYLE