Տիմատիի նախկին ընկերուհին ծիծաղել է ռեփերի նոր սիրելիի վրա

12:11   6 սեպտեմբերի, 2021

Տիմատիի նախկին ընկերուհին՝ մոդել Ալյոնա Շիշկովան, արձագանքել է ռեփերի նոր հարաբերություններին․ նա ու Տիմատին դուստր ունեն՝ Ալիսան։ Արտիստը սիրավեպ է սկսել Սաշա Դոնի անունով շիկահեր աղջկա հետ։

Երկրպագուները վստահ են, որ ուկրաինացի մոդելն ու ռեփերի նախկին ընտրյալի շատ նման են։ Ընդ որում, նրանք նման են ոչ միայն կազմվածքով, այլեւ դեմքով։ Միայն թե, խմբերում կատակում են, որ «Դոնին Շիշկովան է ԱլիԷքսպրեսից»։

Ըստ ամենայնի՝ Ալյոնային այդ հաճոյախոսությունը դուրս է եկել։ Եվ նա նոր հրապարակում  է արել եւ լատինատառ գրել՝ AliExpress։

Դեռ ամռան սկզբին Տիմատին հանրությանը վստահեցնում էր, թե սիրավեպ ունի «Холостяк» նախագծի հաղթող Կատյա Սաֆարովայի հետ։ Սակայն «Муз-ТВ»-ի մրցանակաբաշխությունից անմիջապես հետո Կատյան մեկնել է Իսպանիա, իսկ Տիմատին նրան երկար ժամանակ չի տեսել եւ ճամփորդել է առանց սիրելիի։



© NEWS.am STYLE