Լիլիթ Բասյանի ջերմ լուսանկարը որդու հետ

15:49   6 սեպտեմբերի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում նա պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Լիլիթը լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը սպիտակ բլուզ էր կրում, ծաղկային պրինտով կիսաշրջզգեստ, երկարաճիտներ։ Սննդաբանի մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Մանկուց միշտ սիրել եմ հետևել` ինչպես է պապիկս գինեգործությամբ զբաղվում։ Ոչինչ չի փոխվել», - հրապարակմանը կից գրել էր Լիլիթը։



© NEWS.am STYLE