Սեզոնի ամենաթրենդային զգեստը. Անահիտ Սիմոնյանի լուսանկարը

11:44   6 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Ինստագրամայն էջում տեղադրված կադրերում Անահիտը սպիտակ հագուստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել է խոշոր վզնոցը։ «Բարի առավոտ»,- երգչուհին այս հեշթեգն է օգտագործել մեկնաբանություններում։  

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր որդու՝ Արմենի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Անահիտ Սիմոնյանը ծաղկային պրինտով շրջազգեստ էր ընտրել, որը համադրել էր սպիտակ տոպի հետ։ Նա բարձրակրունկներ էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսոսուարները։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE