«Սիրում եմ աշխարհի բոլոր ծաղիկները». Աննա Դովլաթյանը՝ նուրբ կերպարում

18:46   6 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ է կրում։ Նա արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, պայուսակ, արեւային ակնոց։ «Սիրում եմ աշխարհի բոլոր ծաղիկները, սակայն կառանձնացնեմ բլյումերիան, բա բուրմունքը…»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Մալդիվյան կղզիներում եւ նշել էր, որ հեծանիվ վարելն իր ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Երիտասարդ մայրիկը սպիտակ կոմբինեզոն էր կրում, որը համադրել էր լայնեզր գլխարկի ու հետաքրքիր պայուսակի հետ։ Կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։ «Այս կախարդական կղզում հեծանիվ վարելն իմ սիրելի զբաղմունքներից է»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE