«Նույնիսկ ծանոթ չեմ». հայ ռեստորատորը հերքել է Բորոդինայի հետ սիրավեպի մասին լուրերը

15:13   6 սեպտեմբերի, 2021

Օգտատերերն ակտիվորեն քննարկում էին հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինայի եւ նրա ենթադրյալ սիրելիի՝  ռստորատոր Էրիկ Ավագյանի պարը։ Համացանցում լուրեր են տարածվել, որ վերջերս ամուսնալուծված Բորոդինան սիրավեպ ունի 29-ամյա ռստորատորի հետ։

Բորոդինան նախընտրել է արհամարհել այդ լուրերը, իսկ նրա ենթադրյալ սիրելին որոշել է մեկնաբանել։ Էրիկը հերքել է հարաբերություններն աստղի հետ։

«Բորոդինա, Բորոդինա, Բորոդինա, Բորոդինա, ես նրա հետ նույնիսկ ծանոթ չեմ, բայց երազում եմ ծանոթանալ նրա հետ։ Գուցե այս կյանքում դա իրականություն դառնա։ Առայժմ դա միայն պատրանք է»,- Instagram-յան Stories բաժնում գրել է Ավագյանը։

Ի դեպ, Քսենիան Կուրբան Օմարովից ամուսնալուծվել է օգոստոսի 6-ին։ Բաժանումը խաղաղ է եղել, առանց հրապարակային սկանդալների եւ դատարանի միջոցով ունեցվածքի բաժանման։ Հաղորդավարուհին դուստրերի հետ շարունակում է ապրել քաղաքից դուրս գտնվող առանձնատանը, իսկ նրա նախկին ամուսինը տեղափոխվել է մոսկովյան բնակարան։

 



© NEWS.am STYLE